Աշխարհ

16.09.2019 17:50


Մխիթարյանի միջոցով ավելի շատ հնարավորություններ ստացանք գնդակը վերահսկելու համար. Ֆոնսեկա

Մխիթարյանի միջոցով ավելի շատ հնարավորություններ ստացանք գնդակը վերահսկելու համար. Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման արդյունքը (4:2):

«Մենք այսօր փոխել էինք ինչ-որ բաներ։ Պելեգրինին ավելի բարձր էր խաղում, Վերետիի ու Մխիթարյանի միջոցով ավելի շատ հնարավորություններ ստացանք գնդակը վերահսկելու համար։ Այսօր բոլորը լավ խաղացին։ Պրեսինգը կարևոր է, այսօր մենք դա շատ լավ ենք արել։

Ես շատ եմ խոսել Ջեկոյի հետ մրցաշրջանի սկզբում։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Այսօր նա գոլ խփեց և կարող էր ավելի շատ աչքի ընկնել»,-ասել է Ֆոնսեկան։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը