Քաղաքական

16.09.2019 14:55


Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան (տեսանյութ)

Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան (տեսանյութ)
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ գալու համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սկսած առաջին օրվանից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոս թափանցիկ է աշխատում:
«Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:
Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ: Փաշինյանը նկատեց, որ Ամուլսարի հացում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից:
«Ճշմարտությունը ինքը պիտի մեզ բերի այս կամ այն որոշման»,-նշեց վարչապետը:
Վարչապետն ասաց, թե այս հարցում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի:
«Այդ թվում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի իմ շատ հարգելի ու սիրելի ընկերների կողմից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ճշմարտությունը բերի նրան, որ հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակներում շահագործել, հանքը լրիվ օրինական հիմքով կփակեն:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը