Լրահոս

16.09.2019 17:00


«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են

«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են

Հանրահայտ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Սերգեևնայի հետ: Այս մասին հայտնում է novostink.net-ը, որը կարողացել է մի քանի հարց ուղղել դերասանին:

«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է. որոշել ենք միասին ծերանալ»,-ասել է դերասանը:

Ջիգարխանյանը խոսել է նաև երջանկության մասին` նշելով, որ հիմա ինքը երջանիկ է:

«Մենք ախր չգիտենք էլ` իրականում ինչպիսին է երջանկությունը։ Ես կարծում եմ` երջանկությունն այն է, երբ ինչ-որ բան ես հաղթահարում: Երբ ցավն անցնում է, դա է ամենամեծ երջանկությունը: Միևնույն է, ես առանց սխալների ապրել չէի կարող: Բոլորն էլ սխալվում են»,-ասել է դերասանը:

Արմեն Ջիգարխանյան
Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է այցելել Հայաստան. Արթուր Սողոմոնյանը բացել է փակագծերը

Անդրադառնալով իր առողջությանը` Ջիգարխանյանը հիշեցրել է, որ արդեն 84 տարեկան է և նախընտրում է ոչ թե բողոքել իր առողջությունից, այլ շնորհակալ լինել Աստծուն յուրաքանչյուր օրվա համար:

«Ես ինձ լավ եմ զգում: Հայերը մի արտահայտություն ունեն` քեզ տես։ Կարդում եմ, քայլում եմ, ֆիլմեր ու ֆուտբոլ եմ դիտում , շփվում եմ ընկերներիս հետ ու մտածում եմ ամեն ինչի մասին»,- ասել է նա:

Դերասանը նշել է, որ դժվարանում է ամեն օր թատրոն գնալ, բայց անընդհատ կապի մեջ է ռեժիսորների հետ:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը դերասանուհի Տատյանա Վլասովայից բաժանվել էր 2015թ. սեպտեմբերին: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայի հետ հարցազրույցը, որում կինը պատմել էր Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին: 2017 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները սկսեցին քննարկել Ջիգարխանյանի ու Վիտալինայի բաժանման թեման, որը հանգուցալուծվեց 2018 թվականի նոյեմբերին, երբ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը