Աշխարհ

17.09.2019 12:36


Մեկնարկել է Ադրբեջանի բանակի հերթական խոշոր զորավարժությունը

Մեկնարկել է Ադրբեջանի բանակի հերթական խոշոր զորավարժությունը

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի ներգրավվել է շուրջ 10 հազար անձնակազմ, 100-ից ավել զրահատախնիկա, 120 միավոր հրթիռահրետանային միջոց, շուրջ 20 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ, տարբեր ԱԹՍ-ներ: Վարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Վարժանքների առաջին օրը տարբեր ստորաբաժանումներ դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և տարվել օպերատիվ շրջաններ՝ այս դեպքում զորավարժության անցկացման վայրեր:

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերից՝ հրթիռահրետանային միջոցներից ներգրավվել են «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ», «Սմերչ», 306մմ տրամաչափի իսրայելական LYNX EXTRA ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկայից՝ Տ-90 և Տ-72 տանկեր, ավիացիոն միջոցներից՝ Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, Մի-24, Մի-35 հարվածային, և Մի-8/17 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ:

Նշենք, որ ամեն տարի այս ժամանակահատվածում Ադրբեջանի բանակը անցկացնում է խոշոր զորավարժություն: Նախորդ տարի այն անցկացվել էր սեպտեմբերի 17-22-ը, 2017-ին՝ սեպտեմբերի 18-22-ը:

Ավելացնենք նաև, որ նման զորավարժություններ Ադրբեջանը պարբերաբար անցկացնում է գարնան, ամռան և աշնան սկզբերին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը