Քաղաքական

24.09.2019 10:43


ՊՆ-ում լուրջ սկանդալ է հասունանում. գործարքի «քավորը» «Իմ քայլի» պատգամավոր է․ «168 ժամ»

ՊՆ-ում լուրջ սկանդալ է հասունանում. գործարքի «քավորը» «Իմ քայլի» պատգամավոր է․ «168 ժամ»

«Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում (ՊՆ) լուրջ սկանդալ է հասունանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որ ՊՆ-ն գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, և հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Պաշտպանության նախարարությունը, ըստ մեր աղբյուրների, մինչ այդ երբեք իրանական դիզվառելիք չի օգտագործել։

Ասում են, որ, այսպես ասած՝ այս գործի գլխին կանգնած է 2018 թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված և պատգամավոր դարձած Ռոման Մուրադյանը։ Վերջինս պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արարատի մարզում և «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 162-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա մասին ասվում էր, որ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ:

Նույն աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դիզվառելիքի հարցով ճնշել ՊՆ ղեկավարությանը, նախարարին, սակայն հասկանալով վտանգներն ու վնասները՝ այս գործարքին խիստ դեմ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Ըստ կարծիքների՝ իրանական վառելիքը որակապես չի համապատասխանում Հայաստանի ընդունած չափանիշերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը