Աշխարհ

26.09.2019 11:55


Ա Սերիա. «Ռոմա»-«Ատալանտա»՝ 0:2. «գայլեր»-ը մրցաշրջանի առաջին պարտությունը կրեցին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ա Սերիա. «Ռոմա»-«Ատալանտա»՝ 0:2. «գայլեր»-ը մրցաշրջանի առաջին պարտությունը կրեցին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Ատալանտա»-ից:

71-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Դուվան Սապան: Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մարտեն դե Ռոնը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ, սակայն չկարողացավ արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել:

Այսպիսով, «գայլեր»-ն առաջին պարտությունը կրեցին այս մրցաշրջանում և ունեցած 8 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:2

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը