Լրահոս

29.04.2010 14:39


«Ալիք». «...Իրանի նկատմամբ ռազմական սպառնալիքների կենսագործման հստակ միտում կա»

Իրանի միջուկային թղթածրարի չարաշահման հիմքում ընկած քաղաքական կեցվածքներն իրականում երկիրը տնտեսական շրջափակման ենթարկելու, ռազմական սպառնալիքների կենսագործման հստակ միտում ունեն, որոնք առաջին հերթին հրահրվում են Իսրայելի ու արևմտյան բլոկի ծայրահեղական շրջանակների կողմից: Այս միտումները, հակառակ վերջիններիս պնդումներին,  մինչ այժմ ամբողջական տեսքի չեն բերվել Ռուսաստանի ու Չինաստանի վերապահ կեցվածքների շնորհիվ: Իսկ լատինամերիկյան երկրների շարքում Իրանի հետ բարեկամության ու փոխհարաբերության սերտացման ցանկին է ավելանում նաև միջազգային մակարդակով տնտեսական նոր հզորություններով օժտված Բրազիլիան, որի արտգործնախարարի Թեհրան այցին շուտով հաջորդելու է նախագահ Դա Սիլվայի մոտալուտ պաշտոնական այցելությունը՝ հակադրելու համար այն թյուր տպավորությանը, թե «Իրանը շրջափակված ու մեկուսացված է միջազգային ընտանիքի կողմից...»:

«Ալիք» օրաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը