Աշխարհ

01.10.2019 10:47


Արսեն Վենգերը կարող է գլխավորել Միլանը

Արսեն Վենգերը կարող է գլխավորել Միլանը

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։

Ինչպես հաղորդում է Gazetta dello Sport-ը, ֆրանսիացի մասնագետը կարող է գլխավորել իտալական «Միլանը»։ Արսեն Վենգերը հայտնվել է Մարկո Ջամպաոլոյին փոխարինողների ցուցակում։ «Ռոսոներիները» իտալացի մասնագետի գլխավորությամբ չափազանց վատ են մեկնարկել Ա սերիայի նոր մրցաշրջանում։ Վեց տուրերից հետո «Միլանը» 2 հաղթանակ է տարել ու պարտվել է 4 անգամ։ Սա թիմի վատագույն մեկնարկն է 81 տարում։

Օրեր առաջ Արսեն Վենգերը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր համար մշտապես երազանք է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելը։

2018 թվականի ամռանը Արսեն Վենգերը հեռացավ «Արսենալից» այնտեղ 22 տարի անցկացնելուց հետո։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը