Քաղաքական

01.10.2019 17:30


ԵԱՏՄ-ն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունն ու բանակցություններ է վարում 13 երկրների հետ. Պուտին

ԵԱՏՄ-ն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունն ու բանակցություններ է վարում 13 երկրների հետ. Պուտին

Եվրասիական տնտեսության միությունն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունն ու բանակցություններ է վարում 13 երկրների հետ: Այս մասին Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է, միությունը առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների եւ ավելի քան 20 միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը:

Պուտինի խոսքով՝ շուտով ԵԱՏՄ-ի եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններ կսկսվեն:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը