Աշխարհ

02.10.2019 13:48


Խոշոր հրդեհ Թբիլիսիում. այրվում Է «Թերգի» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Թբիլիսիում. այրվում Է «Թերգի» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ Է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում: «Sputnik Վրաստան»-ի տեսանյութում կադրեր են ցուցադրված պատահարի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրակը բռնկել Է «Թերգի» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում եւ ճարակել շենքի մի մասը: Հրշեջների խոսքով՝ կրակի դեմ պայքար Է մղվում պահեստային հարկաբաժիններում: Տեղում աշխատում Է հրշեջ-փրկարարական յոթ բրիգադ: Արտակարգ պատահարի վայր են փոխադրվում հրշեջների լրացուցիչ խմբեր:


Այս խորագրի վերջին նյութերը