Աշխարհ

04.10.2019 10:24


Ալիևը խոսել է «Պուտինի գործոնի» մասին` ՌԴ նախագահին անվանելով իմաստուն, վճռական ու քաջ

Ալիևը խոսել է «Պուտինի գործոնի» մասին` ՌԴ նախագահին անվանելով իմաստուն, վճռական ու քաջ

«Պուտինի գործոնն» օգնեց Ռուսաստանին հաղթահարել 2000-ական թվականների տնտեսական խնդիրները: Այս մասին Սոչիում «Վալդայ» քննարկումների ակումբի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարևոր գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը կարողացավ պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, դա «Վլադիմիր Պուտինի գործոնն է»: Այո, սա է ճշմարտությունը և այդ մասին պետք է իմանան բոլորը»,-ասել է Ալիևը` արժանանալով ծափահարությունների:

Ալիևը հավելել է, որ հենց Պուտինի քաջության, վճռականության, իմաստության և հայրենասիրության շնորհիվ է, որ Ռուսաստանն այսօր համաշխարհային առաջատար տերություն է համարվում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը