Լրահոս

04.10.2019 19:37


«Բիթլզ» փաբի մոտից 2 երիտասարդ տղաներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

«Բիթլզ» փաբի մոտից 2 երիտասարդ տղաներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մեջքի գոտկային հատվածի կտրած-ծակած վերքեր» և «կտրած-ծակած վերք ազդրի հետին մակերեսին, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Գ.-ն և Սարի Թաղի բնակիչ, 22-ամյա Տարոն Վ.-ն: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 60 հասցեում գործող «Բիթլզ» փաբի մոտ անծանոթ անձանց կողմից:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը