Լրահոս

05.10.2019 14:14


Երևանում Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակը վրաերթի է ենթարկել հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Շիրվանզադե –Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Սարգիս Միքայելյանը՝ իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել էր Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը, ով հայտնել էր վրաերթը կատարել է ինքը և նա աշխատում է Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում՝ զինղեկ, սակայն ոստիկանները օրեր անց պարզեցին, որ վրաերթը կատարել է Ս. Միքայելյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը