Մեկնաբանություն

07.10.2019 20:34


Բազմակի օգտագործման հաճախորդը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Բազմակի օգտագործման հաճախորդը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կոչված կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն միամիտ լոռեցու տեղ դրած շուստրի հաճախորդ է ուզում խաղալ, բայց չի ստացվում: Արդյունքում՝ ստանում ենք շարքային հաճախորդ:

Նա չունի հաճախորդներին ներհատուկ որակները՝ Նիկոլի ճղճղան ձայնն ու հնդկական սերիալների սիրահարներին դուր եկող այլ որակներ:

Էդմոնը միշտ է հաճախորդ եղել: Ե՛վ մեծամասնականով նշանակված պատգամավոր աշխատելիս, և՛ որպես «Ելք» դաշինքի «փոդրաթչի», և՛ հիմա՝ որպես «նոր» Հայաստանի, իբր, ընդդիմադիր խմբակցության ղեկավար նա ծառայել է օրվա իշխանությանը:

Սույն «լուսավոր» հաճախորդի էությունը լավագույնս ապացուցել է նախորդ իշխանությունների մեկ այլ հաճախորդ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Մարուքյանը խորհրդարանում միշտ քվեարկել է իշխանության օգտին:

Նիկոլը հաճախորդաց հարեմի անդամ էր և ներսից գիտեր ամեն ինչ, այդ թվում՝ Էդմոնի ով լինելու մասին:

Նիկոլն ու Էդմոնն այդ օրերին իրար կծմծում էին՝ ձգտելով լավագույն հաճախորդ կարգավիճակին: Հետո սրանց նստացրեցին մի սեղանի շուրջ, դաշինքային հարաբերությունների մեջ մտցրեցին և ուղարկեցին ԱԺ:

Երբ Նիկոլը որոշեց մի քիչ քայլել, որպեսզի իր գինը բարձրացնի Բաղրամյան 26-ի մոտ, Էդմոնը դեղին քարտ ստացավ Սերժ Սարգսյանի կողմից:

Մինչև 2018-ի մայիսը Էդմոնն իր համապատասխան տեղն էր պատռում՝ հանուն Սերժ Սարգսյանի իշխանության: Հետո երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Էդմոնը կոալիցիա կազմեց նրա հետ, բայց դա ժամանակավոր բան էր, քանզի ագահությամբ աչքի ընկնող Նիկոլին ավելորդ ուտող բերան պետք չէր:

Հետագայում Էդմոնը դարձավ հեղափոխական ու ոչ առանց կողմնակի աջակցության սողոսկեց խորհրդարան:

Էդմոնը մի պահ ընդդիմություն էր անում, բայց դա երկար չտևեց: «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ կասկածով լցված Նիկոլը որոշեց որպես «զապաս պագրիշկա» խորհրդարանում իրենով անել «լուսավորներին»: Վերջիններս դեմ չէին, ու գործարքը կայացավ:

Մարուքյանը հիմա Նիկոլի համար կատարում է այն նույն ֆունկցիան, ինչ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի համար: Իրեն միամիտի տեղ դրած այդ շուստրի հարիֆը, սակայն, պետք է իմանա, որ ինքը հավասարաչափ պատասխանատվություն է կրում ու կրելու Փաշինյանի բոլոր ապօրինությունների համար: Հախաճորդությունն իրեն չի ազատում օրենքի ու բարոյականության առաջ պատասխան տալուց: Էդմոնն ուզում է պանիկովսկիություն անել ու սագագողությամբ գլուխը պահել, բայց ստացվում է ինչպես միշտ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը