Աշխարհ

08.10.2019 21:55


Ռոբերտ Փաթինսոնին «Օսկար»-ի են առաջադրել «Փարոս» ֆիլմի համար

Ռոբերտ Փաթինսոնին «Օսկար»-ի են առաջադրել «Փարոս» ֆիլմի համար

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն «Օսկար» մրցանակի Է առաջադրվել «Փարոս» հոգեբանական հորորում տղամարդու լավագույն դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Սպասվում Է, որ ֆիլմում նրա գործընկեր Ուիլեմ Դեֆոն կհավակնի «երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը: Ռոբերտ Էգերսի ֆիլմը դրական արձագանքներ Է ստացել Կաննում, իսկ ռեժիսորն ինքը արժանացել Է Կինոքննադատների միջազգային դաշնության (FIPRESCI) մրցանակին:

Կինոնկարը պատմում Է փոքր կղզու փարոսի երկու հսկիչների (Փաթինսոն եւ Դեֆո) փոխհարաբերությունների մասին: Հանդիսատեսների արձագանքների RottenTomatoes ագրեգատոր-կայքում ժապավենի վարկանիշը կազմել Է 83 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը