Աշխարհ

09.10.2019 15:38


Իրանը անսպասելի զորավարժություններ է սկսել Թուրքիային սահմանամերձ շրջանում

Իրանը անսպասելի զորավարժություններ է սկսել Թուրքիային սահմանամերձ շրջանում

Իրանի բանակը նախապես չհայտարարված զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսարևմտյան՝ Թուրքիային սահմանամերձ շրջանում: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի պետական մամուլը:

Կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ զորավարժություններում ընդգրկված են արագ արձագանքման զորամիավորումներ, հարձակողական բրիգադներ և ուղղաթիռներ: Զինծառայողների քանակի մասին չի հաղորդվում: Պետական հեռուստաընկերությունը միայն հաղորդել է, որ զորավարժությունների հրամանատարը Իրանի բանակի գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին է:

Իրանը զորավարժություններն անցկացնում է թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժմանը նախապատրաստվելու ֆոնին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը