Աշխարհ

10.10.2019 16:05


Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում

Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում

Հալեպի հայկական համայնքի պաշտոնաթերթ «Գանձասարը» հայտնում է, որ թուրքական ուժերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում: Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով արդեն կա 8 զոհ (որից 2-ը՝ քրիստոնյա) և 20 վիրավոր: Հայտնի է դարձել, որ Թել Աբյադում 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել:

Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ղամիշլիի հայկական դպրոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինեն: Հրկիզվել են մի շարք բնակարաններ: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը