Մեկնաբանություն

11.10.2019 13:40


Փաշինյանի սիրտը «Մերսեդեսի» ու ինքնաթիռի միս է ուզում (տեսանյութ)

Փաշինյանի սիրտը «Մերսեդեսի» ու ինքնաթիռի միս է ուզում (տեսանյութ)

Նախկին իշխանություններին ցոփ ու շվայտ կյանք վարելու մեջ մեղադրող, կոռուպցիայի մասին կոկորդ պատռող, աղքատ կյանքը կրոն սարքող և բոմժերի սրտի թագավոր աշխատող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուն պես իրեն պահեց այնպես, ինչպես նկարագրված է Օրուելի «Անասնաֆերմայում»։ Նա սկսեց անել այն, ինչը նախկինում քննադատում էր։ Ընդ որում՝ շատ ավելի ցինիկ ու լկտի ձևով։

Կոռուպցիային պատերազմ հայտարարած ու, իբր, հակաօլիգարխիկ պայքար մղող Նիկոլը կոռուպցիային նոր տեսք է տվել՝ այն սարքելով «օրինական»։ Նա հիմնադրամներ է բացել ու հեղափոխական սեփականատեր լֆիկներին ուղղորդել դեպի այդ հիմնադրամներ։ Բացի այդ՝ անհայտ աղբյուրներից ֆինանսավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Իսկ ամենաճչացողը նրա մոտեցումն է պետբյուջեի նկատմամբ։ Կոպեկ առ կոպեկ թալանածը հետ բերելու մասին ճղճղան ձայնը գլուխը գցող Նիկոլը միլիոն առ միլիոն մսխում է պետական բյուջեն բացառապես անձնական կայֆերի համար։

Նա պետության հաշվին ընտանեկան շրջագայություններ է կազմակերպում։ Ուղղաթիռն օգտագործում է մասնավոր նպատակներով՝ անհեթեթ արդարացումներ ներկայացնելով։

Դե իսկ ինքնաթիռային նրա վերջին թռիչքը դեպի ԱՄՆ արժեցավ 1 միլիոն դոլարի չափ։

2 միլիոն դոլար նա ծախսում է կառավարական ամառանոցի իր տունը վերանորոգելու, իսկ փաստացի՝ նոր տուն կառուցելու վրա։

Վերջերս էլ պարզվեց, որ Նիկոլը նոր զրահապատ «S» դասի 2 հատ «Մերսեդես» է գնել՝ հպարտների հիացական հայացքների ներքո մսխելով մի քանի հարյուր հազար դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ դրա կարիքը չկար, քանզի զրահապատ ավտոմեքենան նա արդեն ուներ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին սիրում է կաշառք բաժանել ու իր քաղաքական խնդիրները լուծել (ՍԴ դատավորներին առաջարկում է հրաժարականի դիմաց ցմահ բարձր աշխատավարձ տալ, «Մարտի 1»–ի զոհերի հարազատներին առաջարկում է 30–ական միլիոնի դիմաց իր համար որոշակի դերակատարում ստանձնել և այլն), ապա պատկերն ամբողջական կդառնա։

Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ չէր տեսել պատից կախ, տեսավ վզից կախ։ Նիկոլի սիրտը «Մերսեդեսի» ու ինքնաթիռի միս է ուզում՝ Իջևանի խոզի մսի ու չինական բադի արանքում։

Սրանց թալանի չափերը իշխանափոխությունից հետո կպարզվեն։ Մասշտաբները, համոզվա՛ծ եղեք, գերազանցելու են շատերի պատկերացումները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը