Լրահոս

11.10.2019 16:03


ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Արագածոտնի և Սյունիքի մարզերում նոր ոստիկանապետեր է նշանակել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Արագածոտնի և Սյունիքի մարզերում նոր ոստիկանապետեր է նշանակել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

«Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,-նշեց Ահարոնյանը:

ՀՀ Արագածոտնի մարզային վարչության նախկին պետ Լևոն Յազիչյանը՝ հոկտեմբերի 8-ին, սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի: Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին՝ ազատվել է պաշտոնից ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Այս խորագրի վերջին նյութերը