Քաղաքական

11.10.2019 18:59


Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է Արցախի անկախության կայացման գործում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը

Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է Արցախի անկախության կայացման գործում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը

Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է ՀՀ երկրորդ նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն Արցախի անկախության կայացման գործում:

Ելույթ ունենալով Ստեփանակերտում «Համագործակցություն՝ հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի շրջանակում՝ Ռոշբլուանը նշել է, որ առաջին անգամ Արցախ է այցելել 1995-ին, հրադադարի կնքումից մի քանի ամիս անց:

«Շատ բան է փոխվել, երկիրը շատ է փոխվել: Սակայն ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր պայքարել են Արցախի անկախության եւ ինքնիշխանության համար: Նրանց թվում էր Մոնթե Մելքոնյանը, ով իր կյանքը զոհեց: Ցանկանում եմ նշել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը, ով այժմ որոշակի խնդիրներ ունի: Սակայն ես ցանկանում եմ նշել, որ նրա հետ հանդիպել եմ այցերից մեկի ժամանակ, երբ նա ղեկավարում էր բանակը»,-նշել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը