Լրահոս

12.10.2019 10:59


ԱԺ-ում տնտեսական ապրանքների ապահովմամաբ ու ավտոտնակների հարցերով զբաղվող աշխատակիցը ԱԺ նախագահի պատվիրակության կազմում մեկնել է Բելգրադ․ «Հրապարակ»

ԱԺ-ում տնտեսական ապրանքների ապահովմամաբ ու ավտոտնակների հարցերով զբաղվող աշխատակիցը ԱԺ նախագահի պատվիրակության կազմում մեկնել է Բելգրադ․ «Հրապարակ»

«ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ են մեկնել ԱԺ աշխատակազմի թե՛ ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, թե՛ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ուշագրավ է, որ վերջինս զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ սկսած ավտոտնակներից, վերջացրած զուգարանի թղթի ապահովմամբ:

Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մելիքսեթյանը մեկնել Բելգրադ, ի՞նչ է անելու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել ևս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։

Այսինքն՝ ԱԺ մատակարարմամբ զբաղվող Մելիքսեթյանը չի կարող անգամ արդարանալ, թե մամուլին տեղեկատվություն «մատակարարելով» պետք է զբաղվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը