Աշխարհ

12.10.2019 17:46


Տեղեկություն Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ․ ՀՖՖ

Տեղեկություն Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ․ ՀՖՖ

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել Եվրո-2020-ի որակավորման 7-րդ փուլի՝ Լիխտենշտեյն-Հայաստան խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար։

«Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել այսօր՝ ժամը 18:30-ից (տեղական ժամանակով), մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից: Հայկական կողմին հատկացվել են «Ռայնպարկ» մարզադաշտի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերի արժեքն է 20-ից 30 շվեյցարական ֆրանկ»,-ասված է հայտարարության մեջ։

ՀՖՖ պաշտոնական կայքը նաև տեղեկացնում է, որ արդեն հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի համար։

72462264_10162576095450247_5839598141648666624_n

Այս խորագրի վերջին նյութերը