Աշխարհ

14.10.2019 09:01


Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր

Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որակավորման 8-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն գերազանցեց 0:5 հաշվով: Ռուսաստանի ընտրանին I խմբում հավաքելով 21 միավոր՝ խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և նվաճեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր:

Նույն խմբից Եվրո-2020-ի ուղեգիր էր նվաճել Բելգիան:

Այս խորագրի վերջին նյութերը