Լրահոս

14.10.2019 12:25


Կոտայքի մարզում 36–ամյա վարորդը «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը, ով մասնակցում էր հարսանեկան արարողությանը, տեղում մահացել է

Կոտայքի մարզում 36–ամյա վարորդը «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը, ով մասնակցում էր հարսանեկան արարողությանը, տեղում մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իր ընկերոջ հետ «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը և «Օջախ»-ից դուրս գալով՝ փողոցում վրաերթի է ենթարկվել, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ էլ ասում էր, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են մահացածն ու նրա ընկերը անցնում փողոցը ու ինքը մի կերպ փախցրել է ավտոմեքենան, սակայն Mercedes–ը չի կարողացել ու տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ եթե նշված հատվածն ունենար արտաքին լուսավորություն, ապա հաստատ այս դեպքը տեղի չէր ունենա:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում, մանավանդ գիշերային ժամերին, հաճախակի են տեղի ունենում նման դեպքեր ու ամեն անգամ Կոտայքի՝ թե նախորդ, թե ներկա մարզպետները ջուր ծեծելով հայտարարում են, թե խնդիրը կկարգավորվի, սակայն ինչպես միշտ դեպքը սառում է, նրանց խոստումները գրվում են սառույցին:

Հավաքվածները հույս ունեին, որ գոնե այս դեպքից հետո արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը