Լրահոս

14.10.2019 13:10


Երևանում Opel-ը բախվել է բազալտե քարերին և հայտնվել ապառաժների վրա (տեսանյութ)

Երևանում Opel-ը բախվել է բազալտե քարերին և հայտնվել ապառաժների վրա (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց ահազանգել էին շտապօգնություն, և ըստ նրանց հայտնածի, բժիշկները ժամանել են շատ արագ:

Ոոտիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը