Լրահոս

14.10.2019 13:35


«Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում ուղևորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին

«Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում ուղևորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղևոր կա:

Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղևորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և խանգարել է բնականոն աշխատանքը:

Ժամը 21.40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը