Քաղաքական

14.10.2019 15:05


Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան Օսմանյան բոլոր բանակները միասին վերցրած, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

«Ես ո՛չ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք եմ ուզում հայտնել, ո՛չ էլ՝ իր տված պատասխանի: Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք: Մեր ազգին Նիկոլը խաբեց»,-ասաց նա:

«Մայիսից մինչև հիմա 49 հազար հայ մեկնել է երկրից, անվերադարձ: Երևանում զբոսնողներն էլ օտար ազգի են: Սա կարևոր հանգամանք է, որին ուշադրություն չեն դարձնում: Ճշմարտություն ասելը շատ դժվար է, բոլորը հարձակվում են ճշմարիտ խոսողի վրա»,-նշեց Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ առաջիկայում հավաք է նախաձեռնելու, որպեսզի կարողանա ժողովրդի հետ խոսել, լսել և հասկանալ նրա կարծիքը։ «Ես վախ չունեմ: Իմ վախն այն է, որ ազգին կարողանում են խաբել, բոլոր խաբվածները ամաչում են, որ խաբվել են: Ո՞ւմ խաբվես, Նիկոլի՞ն»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը