Լրահոս

15.10.2019 13:55


Կոտայքի մարզում 44–ամյա վարորդը ГАЗ 66-ով Մարմարիկ գյուղում սար բարձրանալիս մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է բնակչի տան բակում

Կոտայքի մարզում 44–ամյա վարորդը ГАЗ 66-ով Մարմարիկ գյուղում սար բարձրանալիս մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է բնակչի տան բակում

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Քարամյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Քարամյանը մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մանրաամսները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը