Տնտեսական

05.05.2010 14:16


ՕԵԿ պատգամավոր. «Ճգնաժամը հասել է իր գագաթնակետին»

ՕԵԿ պատգամավոր. «Ճգնաժամը հասել  է իր գագաթնակետին»

ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ տնտեսական վիճակի մասին՝ նշել է, որ ճգնաժամը հասել  է իր գագաթնակետին։

-Տնտեսական ճգնաժամի արդյունքները ոչ միայն այս տարի, այլ նաև եկող տարի, զգացնել են տալու։ Սակայն դրական մի բան կա, որ Հայաստանը լինելով թույլ ինտեգրված եվրոպական  տնտեսական ոլորտին՝ հնարավորություն ունի ավելի մեղմ և որոշակի արագ շրջանցել այդ պիկը։ Այս առումով, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ես հաճախակի եմ շփվում մարզերի բնակիչների հետ, և խիստ մտահոգություն կա բնակչություն շրջանում։ Չնայած  դրան՝ կառավարության կողմից իրականացվեցին քայլեր՝ 2009թ. սոցծրագիրը իրականացվեց, 2010թ. նույնպես իրականացվում է  շիանարարություն աղետի գոտում, բայց այսքանով հանդերձ ես կուզենայի, որ արտաքին հարաբերություններում իրականացված նախաձեռնողականությունը նաև իրականացվեր տնտեսական ոլորտում, որը չի նկատվում,-ասել  է նա։

Արծրունի Աղաջանյանի խոսքերով՝ ճգնաժամը դեռ հաղթահարված չէ, բայց միտում կա։

-Կարելի է ասել, որ հաղթահարվել է ճգանաժամը՝ սկզբի մեր իրավիճակի հետ համեմատած, բայց լիարժեք հաղթահարել կլինի, եթե մենք հասնենք այն նույն վիճակին, ինչ  2008թ. էր,-ասել  է նա։

Ըստ Արծրունի Աղաջանյանի՝ կառավարության  ղեկավարը խոսել է փոքր և միջին բիզնեսի նկատմամբ ձեռնարկված որոշակի քայլերի մասին, որոնք արդյունք  չեն տվել, որովհետև հարկային մարմնինների կողմից  ստուգումները խիստ շատացել են։

-Հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշակի արտոնություններ պետք է տրվեն փոքր և միջին բիզնեսին, հնարավորություն տան գոյատևելու, որովհետև եթե մեծ բիզնեսը այդ դժվար իրավիճակում կպահպաներ իր գործունեությունը, ապա փոքր և միջին բիզնեսին պետք է առավելություններ տրվեն, որ գոյատևեն, և այս առումով կառավարությունը մտածելու շատ բան ունի,-ասել  է նա։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ընտրություների ժամանակ ՕԵԿ-ը հանդես էր գալիս փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանության տեսանկյունից, այդ դեպքում ինչո՞ւ է կողմ քվեարկում կառավարության ներկայացրած այն օրինագծերին, որոնցով հարված է հասցվում փոքր և միջին բիզնեսին ՝ ՕԵԿ պատգամավորն ասել է, թե իրենց խմբակցությունը ԱԺ-ում առաջարկություն է ներկայացրել, որպեսզի  փոքր բիզնեսի ոլորտում ստուգումներ չիրականացվեն, և որ այն ընդունվել է։

-Բայց այդ որոշակի ծավալից հետո գործունեություն  իրականացնող տնտեսվարողների մոտ հարկային մարմինների ստուգումները կրկնակի-եռակի ավելացել են, և դա ո՛չ ԱԺ-ում է քննարկվում,  ո՛չ էլ ԱԺ պատգամավորները տեղյակ են։ Դա գործադիրի լիազորությունների մեջ է մտնում, որը կառավարության ղեկավարը  պարզաբանել է։ Հարկային ստուգումները միանշանակ որոշակի մտորումների, ավելորդ նյարդային վիճակի պատճառ են դառնում, որ գործունեությունը խոչընդոտվի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը