Լրահոս

16.10.2019 12:15


Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր

Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Շ-ի վարած Mercedes մակնիշի 36 FD 185 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արտակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 34 RA 687 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Հ-ի վարած Mercedes մակնիշի 35 CO 253 համարաիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Գ-ի ուղևոր՝ 11-ամյա Ալեն -ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գոռ Շ-ն աշխատում է «Մարտին Սթար» ՍՊԸ-ում՝ մենեջեր, Արտակ Գ-ն՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցոմ՝ որպես բժիշկ, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղևորը սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը