Քաղաքական

17.10.2019 17:02


Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին (տեսանյութ)

Analitik.am-ը գրում է․ «Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Վերջինս մոտեցել է Analitik.am-ի լրագրողին և օպերատորին, ովքեր զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը՝ սպառնալով և խոչընդոտելով վերջիններիս գործունեությունը:

Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Կից ներկայացնում ենք տեսանյութ և պահանջում ոստիկանությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել հրապարակային միջոցառումների ժամանակ զինված քաղաքացիների մուտքը կանխելու և զենք հայտնաբերելու դեպքում էլ օրենքով սահմանված գործողություններ իրականացնելու ուղղությամբ:

Ներկայացնում ենք նաև տեսանյութը, որտեղ Analitik.am-ի լրագրողը ֆիքսում է, որ քաղաքացու մոտ դանակ կա»:

Այս խորագրի վերջին նյութերը