Աշխարհ

17.10.2019 21:10


Մոսկվայում գերազանցվել Է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում գերազանցվել Է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ Է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյում: «Ժամը 14:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը ԺՏՆՑ-ում, որտեղ տեղակայված Է քաղաքի բազային օդերեւութաբանական կայանը, ընդհուպ մոտեցել Է 18 աստիճանին:

Այսպիսով, գերազանցվել Է Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն 17,4 աստիճանը, որը արձանագրվել Էր 1989 թվականի հոկտեմբերի 17-ին»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Անընդմեջ օդերեւութաբանական դիտարկումները Մոսկվայում սկսվել են 1879 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը