Աշխարհ

17.10.2019 21:45


Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչև 23,9 մլրդ դոլար

Թուրքիան 2020 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 5 մլրդ դոլարով՝ մինչև 23,9 մլրդ դոլար

Թուրքիայի 2020 թվականի պետբյուջեի նախագիծը պաշտպանության եւ անվտանգության ծախսերի ավելացում Է նախատեսում 5 մլրդ դոլարով: Այս տվյալները հոկտեմբերի 17-ին հրապարակել Է «Խաբեր թյուրք» հեռուստաալիքը երկրի նախագահի վարչակազմի Ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավար Նաջի Ագբալի կողմից համապատասխան օրինագծի ներկայացման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2020 թվականին ենթադրվում Է պաշտպանության ու անվտանգության հետ կապված բոլոր կառույցների ֆինանսավորմանն ուղղորդել 141 մլրդ լիր, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում Է 23,9 մլրդ դոլար: Կենտրոնական կառավարության 2019 թվականի բյուջեում ուժային գերատեսչությունների համար հատկացվել Էր 18,8 մլրդ դոլար: Ընդսմին Ագբալը հասկանալ Է տվել, որ ռազմական ծախսերի ավելացումը կապված Է, մասնավորապես, Սիրիայում իրականացվող ռազմական գործողության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը