Քաղաքական

18.10.2019 12:21


ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ

ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ

ՀՀ ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների՝ 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսվել է 48,052,413 ՀՀ դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 14 մլն դրամով՝ կամ մոտ 30 տոկոսով (34,539,366 դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ ավելի է կրկնակի (24,672,330 ՀՀ դրամ):

Այս մասին պարզ է դառնում Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տրված պատասխանից։

Tert.am-ը խնդրել էր տրամադրել տեղեկություն, թե 2017, 2018 և 2019 թվականների նույն ամսվա համար, որքան գումար է ծախսվել գործուղումների վրա:

«ՀՀ ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների՝ 2018 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսվել է 34,539,366 դրամ, 2017 թվականի սեպտեմբերին՝ 24,672,330 ՀՀ դրամ»,- ասված է ԱԺ պատասխանում:

Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ վերոնշյալ ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Այս խորագրի վերջին նյութերը