Աշխարհ

19.10.2019 18:30


Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել միառժամանակ փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան՝ պայմանավորված քաղաքում ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կայարանների տարածքում արգելվել է նաև ավտոմեքենաների կայանումը: Փակվել են ճանապարհները դեպի հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է ընդդիմության ցույցը:

Այս խորագրի վերջին նյութերը