Լրահոս

20.10.2019 10:27


Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում (լուսանկար)

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում (լուսանկար)

Երևանի 2801-ամյակին նվիրված տոնական հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել:

«Ֆոտոլուր» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:




Այս խորագրի վերջին նյութերը