Աշխարհ

21.10.2019 09:28


Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d"Arménie» ամսագրի խմբագրության վրա

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d"Arménie» ամսագրի խմբագրության վրա
Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը