Աշխարհ

21.10.2019 10:40


«Առաջ, աղջիկներ»․ Քարդաշյանի նախկին ընկերոջ կինը փորձում է Քիմի պես հայ լինել (տեսանյութ)

«Առաջ, աղջիկներ»․ Քարդաշյանի նախկին ընկերոջ կինը փորձում է Քիմի պես հայ լինել (տեսանյութ)

Ինչպես նկատում են օգտատերերը, Լիլիթ Ավագյան Բուշը կրկնօրինակում է ամուսնու նախկին ընկերուհու և՛ արտաքինը, և՛ հայկական թեմայով նրա հրապարակումները սոցցանցերում։

Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը, որը վերջերս Հայաստան էր այցելել և սոցցանցերում լուսանկարների և գրառումների միջոցով անընդհատ հիշեցնում էր իր հայ լինելու մասին, հայություն է արթնացրել նաև իր նախկին ընկերոջ կնոջ մոտ։

Քարդաշյանը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում են, որ նա իր երեխաներին ևս կապում է պատմական հայրենքի՝ Հայաստանի հետ։ Ինչպես նկատում են օգտատերերը, Լիլիթ Ավագյան Բուշը նախկինի պես կրկնօրինակում է ոչ միայն ամուսնու նախկին ընկերուհու արտաքինը, այլև հայկական թեմայով նրա հրապարակումները սոցցանցերում։

Լիլիթ Ավագյան Բուշը տեսանյութ է հրապարակել, որում որդուն սովորեցնում է գույների հայկական անվանումները։

«Այս նախանձը Հայաստանի օգտին է, մինչդեռ աղջիկը մրցում է ամուսնու սրտի նախկին տիրուհու հետ, մենք լավ փիար ենք ստանում։ Դե ինչ, աղջիկներ, շարունակեք նույն կերպ», - կատակով գրում են օգտատերերը։

Քիմն ու Ավագյանի ամուսինը՝ Ռեջին, հանդիպում էին 2007թ.–ից 2010 թվականների ընթացքում։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի հետո Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից գնացած պարուսույցի` Լիլիթ Ավագյան Բուշի (Lilit Avagyan Bush) հետ։ Լիլիթ Ավագյանի ու Ռեջի Բուշի հարսանեկան արարողությունը կայացել է Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի ամուսնությունից երկու ամիս անց։

Համացանցի օգտատերերի կարծիքով` 30–ամյա Լիլիթ Ավագյան Բուշը 37–ամյա Քիմ Քարդաշյանի «կլոնն» է։

Թեև Լիլիթ Ավագյանը հիմա կարճ սանրվածքով է, միևնույնն է՝ նրան Քարդաշյանի պատճենն են համարում, քանի որ օգտատերերի կարծիքով` Քարդաշյանի նման է ոչ միան հագուստի ոճը, այլև նախկին պարուհու կազմվածքն ու դիմահարդարումը:

Բայց բլոգերությունը Լիլիթի մոտ Քիմի պես լավ չի ստացվում․ նա Instagram-ի էջում ընդամենը 183 հազար բաժանորդ ունի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը