Լրահոս

21.10.2019 11:55


Արարատի մարզում Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում

Արարատի մարզում Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CԼ 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի 335 DԼ 010 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը