Աշխարհ

23.10.2019 13:00


Ռուսաստանը և Թուրքիան ճակատագրական որոշումներ են ընդունել․ Պուտին

Ռուսաստանը և Թուրքիան ճակատագրական որոշումներ են ընդունել․ Պուտին

Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք վեց ժամից ավելի են տևել։ Այս մասին հայտնում էРИА Новости-ն։

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը կիսում է Թուրքիայի մտահոգությունը՝ Սիրիայում անջատողական այն տրամադրությունների աճի հետ կապված, որոնք արհեստականորեն սնուցվում էին կողքից։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված մի քանի համաձայնագրերի մասին։ Պայմանավորվածությունները ՌԴ նախագահն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»։

ՌԴ նախագահն ընդգծել է քրդերի եւ Սիրիայի կառավարության միջև լայնածավալ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։

Բանակցությունների արդյունքում ստորագրված հուշագրում նշվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Սիրիայում։

Վլադիմիր Պուտինը նաև նշել է․

«Սիրիան պետք է ազատվի անօրինական օտարերկրյա ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր եւ երկարատեւ կայունության, մեր կարծիքով, կարելի է հասնել միայն այդ երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելով։ Սա սկզբունքային դիրքորոշում է, եւ մենք մանրամասն խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ։ Կարեւոր է, որ թուրք դաշնակիցները կիսում են այդպիսի մոտեցումը»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը