Քաղաքական

25.10.2019 16:23


Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի մտերիմ համարվող` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Առուստամյանն ասաց լրագրողների հարցին ի պատասխան:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:

Հարցին` արդյոք պատրա՞ստ է կալանքի տակ մնալ, Առուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչի էլ պատրաստ եմ»:

Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեն միջնորդել էր կալանավորվել գործարարին, դատարանը մոտ մեկ ամիս առաջ որոշեց նրան ազատության մեջ թողնել 20 միլիոն դրամ գրավի դիմաց:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը