Քաղաքական

26.10.2019 10:40


Մանդատից հրաժարականի դիմումը չի կարող լինել այլ փաստաթղթի ձևով. Արամ Վարդեւանյանը արձագանքում է

Մանդատից հրաժարականի դիմումը չի կարող լինել այլ փաստաթղթի ձևով. Արամ Վարդեւանյանը արձագանքում է

Արդյոք պատգամավորը կարող է աշխատանքի անցնել, պաշտոնի նշանակվել, ընտրվել գործադիր ու դատական մարմիններում: Այս հարցը շարունակում է մնալ ներհայաստանյան վերջին տասնօրյակի օրակարգային հարցը:

Մասնագետները համոզված են, որ հարցն ունի հստակ կանոնակարգում ու տվյալ անձը իրավունքի ուժով է զրկվում մանդատից, մինչդեռ օրվա դատաիրավական մարմինները ցուցաբերում են երկակի մոտեցում: Լինելով ԱԺ պատգամավոր` Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի հետ կապված ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանի` նույն կարգավիճակից վարչապետ ընտրվելու առնչությամբ` ոչ, ցուցաբերում է քար լռություն:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելիս իր գրավոր համաձայնության փաստաթղթում նաեւ նշել է, թե ընտրվելու դեպքում վայր է դնում պատգամավորի իմ լիազորությունները: Այդպիսով փորձելով ասել՝ թե Փաշինյանը մանդատից հրաժարվել է, բայց արդյոք նման գրությունը կարելի է համարել մանդատից հրաժարվելու դիմում, ինչպես պահանջում է օրենքը: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան սահմանադրագետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արա Վարդեւանյանն ասաց.

«Ծանոթացել եմ այդ գրառմանը: Թեև ՀՔԾ-ի կողմից հրապարակված պարոն Բաբլոյանի ցուցմունքում պատասխանը շատ հստակ և սպառիչ էր, սակայն ծանոթանալով համացանցում առկա փաստաթղթին պետք է պարզաբանեմ, որ՝ եթե Սահմանադրության 95-րդ հոդվածը չի գործում իրավունքի ուժով, ապա պատգամավորը ցանկացած այլ պաշտոնի անցնելու դեպքում պետք է ներկայացնի հենց հրաժարականի դիմում ԱԺ նախագահին: Այսպես է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածում: Այն չի կարող լինել այլ փաստաթղթի ձևով: Ավելին՝ պատգամավորի կարգավիճակը դադարում է 7 օրվա ընթացքում հրաժարականը հետ չվերցնելու դեպքում: Հետևաբար ես ինչպես նախկինում էի հայտնել, այն ակնհայտ կարծիքին եմ, որ ՍԴ անդամ/դատավորի, կառավարության անդամի կամ համանման պետական պաշտոնում պատգամավորի ընտրվելու դեպքում՝ լիազորությունները դադարում են Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով, իրավունքի ուժով, որի պարագայում պատգամավորի կողմից «հրաժարական ներկայացնելը և 7 օր հետո հետ չվերցնելու» կանոնը չի գործում: 2018 թվականին հենց իրավացիորեն այդպես է առաջնորդվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ մի շարք դեպքերում: Ինձ համար դեռևս տարակուսելի է և իրավական առումով առնվազն անհասկանալի, ինչպես է այդ հանգամանքը ընդգրկվել ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու համացանցում առկա որոշման մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը