Մեկնաբանություն

26.10.2019 11:56


Ինչու է Փաշինյանը դիմել բազմակի օգտագործման հաճախորդի օգնությանը

Ինչու է Փաշինյանը դիմել բազմակի օգտագործման հաճախորդի օգնությանը

Օդում կախված լուրերի համաձայն «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը 200 հազար դոլար էր տվել Էդմոն Մարուքյանին, որպեսզի ընդգրկվի «Լուսավոր Հայաստանի» ցուցակում ու դառնա պատգամավոր։

Հիմա Արման Բաբաջանյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի սիրելին։

Սրանք երկուսն էլ նախորդ իշխանությունների հաճախորդն էին։ Արմանը որպես քարոզչական առաջամարտիկ էր հանդես գալիս, իսկ Նիկոլի թերթը «սլիվնոյ բաչոկի» ֆունկցիա էր կատարում։ Որպես հաճախորդաց հարեմի ներկայացուցիչներ Արմանն ու Նիկոլը միմյանցից զզվում էին. ներտեսակային պայքարը երբեմն սրացումներ էր ունենում։

Երբ նախորդ տարվա ապրիլին Նիկոլը սկսեց քայլել, Արմանը նրան «փչացնում» էր և մինչև վերջ «հետույք» էր տալիս, որպեսզի իշխանափոխություն տեղի չունենա։

Հենց որ Նիկոլը դարձավ վարչապետ, Արմանը դարձավ «թունդ հեղափոխական» ու շարունակեց իր հաճախորդությունն արդեն նոր իշխանությունների համար։ Ահա այսպիսի տեսակի հետ գործ ունենք։

Ամեն մի հեղափոխություն ջրի երես է բերում նաև հանրության տականքին, քանզի հեղափոխության շարժիչ ուժը ատելությունն է։ Մեզ մոտ բացառություն չեղավ։ Դրա համար էլ պահանջված է դարձել Արման Բաբաջանյանը։ Նիկոլը լավ կյանքից չէ, որ դիմել է նրա օգնությանը, բայց քանի որ կեղտոտ գործերի, կլյաուզաների, «ստուկաչության» կարիք կա, ուստի գտնվել է սեփական մոր դեմ ցուցմունք տված, բանակից կեղծ փաստաթղթերով փախած Արմանը, որը բազմակի օգտագործման է։

Ի դեպ, բազմակի օգտագործման մասին։

Արման Բաբաջանյանը բազում տերեր է փոխել, բայց հավատարիմ է մեկ տիրոջ՝ դրսի շրջանակներին։ Նա հետևողական ու սկզբունքային է մեկ հարցում՝ Հայաստանում հակառուսական գծի, ավելի ճիշտ՝ պրոթուրքական գծի առաջ մղման։

Հիմա սրան օգտագործում են «Հոկտեմբերի 27»–ի թեմայով։ Դարձրել են հեռուստաաստղ։ Արմանն այնպիսի էժանագին դերասանություն է անում, որ միամիտներին կարող է թվալ, որ այդ ահաբեկչության թիվ մեկ տուժողն ... ինքն է։ Այնպիսի տերտերական առոգանությամբ, ձայնային ելևէջներով ու կեղծ պաթոսով է խոսում, կարծես Նաիրին ի՛ր դեմ էր ուղղել ավտոմատը։

Իրականությունն այն է, որ Նաիրին 1999–ին և Արմանը 2019–ին նույն գծի վրա են ու նույն գործն են անում՝ աշխատում են Հայաստանի դեմ։

Ի դեպ, պարզվում է, որ արևմտամետ ներկայացող Արման Բաբաջանյանը ԱՄՆ–ից վերադարձել է ու հայտնվել ... Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում։ Ասում է ԱՄՆ–ից եկա, դարձա Դեմիրճյանի շտաբի անդամ ու համակարգում էի երիտասարդական կազմակերպություններին, որոնք սատարում էին նախկին առաջին քարտուղարին։

Ուշադրությո՛ւն դարձրեք, գաղափարական արևմտամետ ներկայացող Արմանը ԱՄՆ–ից եկել ու սովետական շրջանի ղեկավար Դեմիրճյանի մոտ է հայտնվել։ Սա ներդրվելու գործընթաց է եղել։

Այն շրջանում Դեմիրճյանը շատ բարձր վարկանիշ ուներ և դրսից հաստատ կուզենային նրա շրջապատում մարդիկ ունենալ։ Ու հանկարծ Արմանը հայտնվում է Դեմիրճյանի շտաբում։ Իսկ հիմա նույն այդ Արմանն արդեն Նաիրի Հունանյանի կողքին է։ Թուրքական 5–րդ շարասյունը ակտիվացել է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը