Աշխարհ

28.10.2019 14:57


Ադրբեջանի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների մակարդակով նիստի շրջանակում կայացել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական կապերի զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակում, այդ թվում՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցեր:

Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների լայն փոխանակում՝ կապված Աֆղանստանում «Վճռորոշ աջակցություն» ՆԱՏՕ-ի առաքելությունում ադրբեջանցի խաղաղապահների մասնակցության հետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը