Մեկնաբանություն

29.10.2019 13:25


Ինչու են վախենում Վազգեն Մանուկյանից (տեսանյութ)

Ինչու են վախենում Վազգեն Մանուկյանից (տեսանյութ)

Իշխանական շնիկներն ու կից հաճախորդները ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախկին նախարար, իսկ ներկայումս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ քարոզչական արշավ են սկսել՝ որպես գործընկեր ունենալով Նաիրի Հունանյանին։

Վազգեն Մանուկյանին թիրախավորելը շատ պրակտիկ նպատակ է հետապնդում։ «Թավշյա» իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց վարկանիշը գահավիժելու է և շատ լավ զգում են անկման մեկնարկը։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար երկու բան է անում՝

  1. իրավապահ ամբողջ համակարգը դարձնում է կամակատար, իսկ դատականը փորձում է սարքել իր դռան տակ վնգստացող,
  2. ամայացնում է դաշտը պոտենցիալ մրցակիցներից ձերբաձատվելու համար։

1–ին կետի ուղղությամբ նա ահագին արդյունքներ ապահովել է։ 2–րդ կետի մասով ոչ մի կերպ չի կարողանում խնդիրները լուծել, քանզի բոլորն էլ հասկացել են նիկոլենց կողմից կառուցվող պարզունակ քաղաքական սխեմայի արհեստականությունը։

Նիկոլն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ իր այլընտրանքը նախկին իշխանությունն է ու նրանց որպես «բոբո» փորձում է օգտագործել, բայց իրականությունն այն է, որ այդ սև–սպիտակային դաշտից դուրս բազմաթիվ «գույներ» կան, ինչն էլ նյարդայնացնում է պաշտպանյալին։

Վազգեն Մանուկյանն այն ֆիգուրն է, որ կարող է կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը դառնալ։ Իշխանությունն անհանգստացած է, որ նրա գլխավորած «Վերնատուն» ակումբը ձգողական կենտրոն է գրեթե բոլոր ուժերի ու անհատների համար։ Համ էլ՝ Մանուկյանը կոռումպացված չէ, պետական գործչին ներհատուկ որակներ ունի, ունի հաղթանակներով լի ժամանակաշրջան պաշտպանության նախարար եղած ժամանակ։ Իսկ դա վտանգավոր է այս իշխանության համար, քանզի նրա վրա չեն կարող պիտակ փակցնել։ Դրա համար էլ դիմել են գործակալներ Նաիրիի ու Արմանի օգնությանը՝ փորձելով ցեխ շպրտել։ Բայց այդ ամենն այնքան արհեստական է, որ փուչիկը պայթեց դեռ չփչված։

«Վերնատունը» պետական խնդիր է դրել իր առաջ և հարթակի ֆունկցիա է ստանձնել՝ վերկուսակցական սկզբունքով։ Այ սա՛ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր վարձկանի ու համատեղությամբ թուրքական լրտես Արման Բաբաջանյանի միջոցով «ղզիկավարի» հարձակվել է նրա դեմ։ Չգիտեմ զգացին, թե ոչ իշխանությունները, բայց հանրությանն այլընտրանքային կենտրոնի տեղը ցույց տվեցին։

Այս պատմության մեջ քստմնելին այն է, որ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է Նաիրի Հունանյանի ու նրա գործընկեր Արման Բաբաջանյանի հետևում։

Բայց դե սրանցից այլ բան պետք էլ չէր սպասել։ «Սահմանադրական կարգի տապալման» շինծու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի իրական տապալման թեմայով Վազգեն Մանուկյանին դեռ կհասցնի բացատրություններ տալ 1996–ի համար։

Ճիշտ է, Նիկոլն այն ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցը չէր, ավելին՝ Մանուկյանին էր պաշտպանում, բայց հետո սեփականաշնորհվեց Վանո Սիրադեղյանի ու Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) կողմից ու դարձավ Տեր–Պետրոսյանի քարոզիչ։

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլը հանրահավաքային դիջեյություն էր անում Լևոնի համար, իսկ մարտի 1–ին փողոցային բախումներն էր կառավարում՝ դառնալով 10 զոհերի պատճառ։

Մի խոսքով, սրած բզի պատմությամբ է այս ամենն ավարտվելու։ Մենք դա չէինք ուզում, բայց պաշտպանյալը շատ խնդրեց։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը