Քաղաքական

30.10.2019 14:46


Ի՞նչ էր Աննա Հակոբյանը դնում Փաշինյանի գրպանը․ խոսնակը ստիպված ստո՞ւմ է (տեսանյութ)

Ի՞նչ էր Աննա Հակոբյանը դնում Փաշինյանի գրպանը․ խոսնակը ստիպված ստո՞ւմ է (տեսանյութ)

yerevan.today-ը գրում է․ Վարչապետի տիկնոջ մամուլի քարտուղարը «փարատել» է մեր մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, որ Աննա Հակոբյանը Վանաձորում ամուսնու գրպանն է դնում ինչ-որ բան, որը, ենթադրել էինք, դեղեր էին։ Ու ի՞նչ է ասում Հասմիկ Հարությունյանը․ «Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին, և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի անցկացրել, այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը»։ Առաջինը, ինչ եկավ մտքներիս, որ սա առնվազն անարգանք է տոնը նշող Վանաձորի համար։ Չէ՞ որ, հանրապետության երրորդ քաղաքի կրծքանշանները կրծքին շողալու փոխարեն, տիկինը, չգիտես ինչու, տեղավորում էր Նիկոլ Փաշինյանի գրպանում։

Բայց ոչ, վարչապետը հարգանք ունի դեպի Վանաձոր քաղաքը, իսկ խոսնակը եթե նախապես մտածած լիներ, թե էլ ինչ հերքում հորինի և մեզ պես ուշադիր լիներ Նիկոլ Փաշինյանի ամեն քայլին, կտեսներ, որ իբրև թե կրծքանշանը գրպանը խոթելու ժամանակ այն արդեն իսկ վարչապետի կրծքին էր։

Այսպես, հոկտեմբերի 26-ին, ժամը 13։55 վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հրապարակվում է․ «Այցելում եմ Վանաձոր՝ նշելու քաղաքի օրը վանաձորցիների հետ: Առաջին կանգառս Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է»։ Եվ ի՞նչ ենք տեսնում տեսանյութի առաջին րոպեից․ հենց այստեղ վարչապետի հագուստին հյուրընկալողն անձամբ փակցնում է կրծքանշանները։

Մյուս տեսանյութում, որտեղ այցելում են «Վանաձոր Արմենիա» առողջարան և որը հրապարակվել է ավելի ուշ, դարձյալ ուղիղ եթերում ցուցադրվում է, որ Աննա Հակոբյանն ինչ-որ բան է դնում վարչապետի գրպանը, որը մենք ենթադրեցինք, որ դեղերն են, իսկ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ կրծքանշանը, վարչապետի կրծքանշանն անդրդվելի շողում է կրծքին, հետևաբար չէր կարող լինել գոնե այն կրծքանշանը որը փակցրել էին Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի մուտքի մոտ։

Պետք է պարզաբանվի, թե ինչպես է լինում, որ կրծքանշանը հա՛մ գրպանում է, հա՛մ կրծքին, համ էլ՝ չի փակցրել։ Կատակը մի կողմ, վարչապետի տիկնոջ, վստահ ենք՝ մեծ աշխատակազմը փոխարենը հանրության կասկածները փարատելու համար նորմալ պարզաբանի մեր բարձրացրած հարցադրմանը, գցում-բռնում է և մի անհեթեթ բացատրություն է տալիս՝ գուցե մտածելով, թե էլ չե՞նք անդրադառնա։

Կրկնում ենք, արդեն երկար ժամանակ է, ինչ հանրության մոտ կասկածները շատ են, որ վարչապետն ինչ-որ դեղեր է ընդունում և որ հենց Աննա Հակոբյանն է հետևում, որ վարչապետը դեղերը ժամանակին ընդունի։ Ասում են, որ հատկապես 2018թ․ սեպտեմբերի 11-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ելույթից հետո տիկին Հակոբյանն անչափ ուշադիր է ամուսնու՝ դեղերի ընդունմանը և այլն։ Իսկ դեղերը, ինչպես հայտնի է, ոչ միայն պետք է պարզապես կամ պարտադիր ընդունել, այլ ընդունել ժամանակին, որ դա է Աննա Հակոբյանի՝ ամուսնուն հաճախ ուղեկցելու պատճառը, անգամ՝ արարողակարգով իր ներկայությունը բացառող միջոցառումներին, օրինակ՝ ՌԴ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որտեղ մի շարք երկրների ղեկավարների տիկնանցից միայն ինքն էր ներկա։ Ինչու՞, հարց էր առաջացել։

Գրել էինք, որ ուրախ կլինենք տեղեկանալ, որ օդում կախված այս ենթադրություններն իրականության հետ կապ չունեն։ Բայց նմանատիպ ժուլիկական հերքումները գալիս են ապացուցելու, որ իրոք խնդիր կա, այլապես կասեին ճշմարտությունը։ Հերթական անգամ համոզվում ենք, որ ոչ միայն այս, ավելի լուրջ հարցերում է իշխանությունը հանրությանն ապուշի տեղ դնում, որը գնալով դառնում է լուրջ անհանգստանալու առիթ։

Այս խորագրի վերջին նյութերը