Աշխարհ

31.10.2019 10:35


Հայերը պաշտպանում են հարգանքն իրենց և իրենց պատմության նկատմամբ․ Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը (տեսանյութ)

Հայերը պաշտպանում են հարգանքն իրենց և իրենց պատմության նկատմամբ․ Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը (տեսանյութ)

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Вести FM ռադիոկայանով հեռարձակվող հաղորդման հերթական թողարկման թեմաներից մեկը եղել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Ցեղասպանության ճանաչումը Սոլովյովն անվանել է սկզբունքորեն կարևոր պատմական առաջխաղացում, որը չի կարելի թերագնահատել։

Նրա խոսքով՝ բազմաչարչար հայ ժողովրդի համար Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը մետ տոն է։

«Ապրեն հայերը, նրանք հետևողականորեն պաշտպանել են հիշողությունն ու հարգանքն իրենց ու իրենց պատմության նկատմամբ, թույլ չեն տալիս մոռանալ …», — ասել է հաղորդավարը։

Տեսանյութը կարող եք դիտել 1։28։20 րոպեից։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը