Քաղաքական

01.11.2019 15:35


Հրաժարականները շարունակվում են

Հրաժարականները շարունակվում են

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա նշել է, որ առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Հովսեփ Սիմոնյանը 2016 թվականի մարտին նշանակվել էր Շիրակի մարզպետ, իսկ 2017 թվականի հունիսին մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն և պաշտոնավարել մոտ 2,5 տարի։

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել: Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնում է 2017 թ.-ից, իսկ մինչ այդ 2 տարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը