Քաղաքական

03.11.2019 14:15


Ստորագրահավաք Գավառում և Սևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի (տեսանյութ)

Ստորագրահավաք Գավառում և Սևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրահավաք են անցկացնում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և Սևան քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

«Մենք ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրներով։ Ձեզանից շատերը կամա թե ակամա տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այսօր Երևանում։ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, այս պատճառով եկել ենք Ձեզ հետ զրուցելու, մտածելու և կիսվելու, որոշելու, թե ինչ ենք անելու, որ մեր երկիրը դառնա մեր երազանքների հայրենիքը։ Մեր շարժման կարգախսն է «Միացումը», մենք կոչ ենք անում միանալ մեզ»,-իր ելույթում նշեց շարժման ներկայացուցիչներից մեկը։

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը