Աշխարհ

04.11.2019 10:55


Պսկովի մոտ Hyundai-ն մխրճվել է բեռնատարի տակ. կա 2 զոհ, 3 վիրավոր (տեսանյութ)

Պսկովի մոտ Hyundai-ն մխրճվել է բեռնատարի տակ. կա 2 զոհ, 3 վիրավոր (տեսանյութ)

Ռուսաստանի Պսկով քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել է 2 հոգի:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պսկով-Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղում: Նախնական տեղեկություններով, Hyundai ավտոմեքենայի վարորդը շրջանցելու համար դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ էլ բախվել է DAF ծանրաքարշ բեռնատարին: Բախման արդյունքում մեքենայի վարորդը և նրա կողքին նստած կինը տեղում մահացել են: Մեքենայում նաև երեք երեխա է եղել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից 8-ամյա աղջիկը գտնվում է ծանր վիճակում: Բեռնատարի վարորդը չի տուժել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը